Sputnik Արմենիան խոսում է սպորտի մասին և ներկայացնում մարզաշխարհի գաղտնի էջերը

-

Ռադիոյի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Sputnik լրատվական գործակալությունը և ռադիոն 2018թ–ի փետրվարի 1-13–ը իր եթերում կթողարկի ռադիոհաղորդումներ, բացառիկ հարցազրույցներ, վերլուծական նյութեր`  «Ռադիո և սպորտ» թեմայով։

Հաղորդումները կարելի է լսել  https://armeniasputnik.am կայքում։

Sputnik-ը (https://sputniknews.com ) լրատվական գործակալություն և ռադիո է ` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

40.1791857, 44.499102900000025